Իրանում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Իրանի կենտրոնական հատվածում գրանցվել է 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, այս մասին տեղեկացնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնը:
Հայտնի է, որ ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Իրանում գրանցվել էր վերջին տասնամյակում ամենահզոր երկրաշարժը, որը խլել է ավելի քան 500 մարդու կյանք: