Հունաստանում 1.3 տոննա կանեփ են հայտնաբերել ձկնորսական նավում (տեսանյութ)
Հունաստանի առափնյա ծառայությունը ձկնորսական նավ է կանգնեցրել, որից 1.3 տոննա կանեփ է առգրավվել: Նավը կանգնեցվել է Կրետե կղզու մոտակայքում: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով հունական աղբյուրը:
Նշվում է, որ Celine Star նավը հետախուզել են երկու անգամ, այդ թվում և շների ուղեկցությամբ, որից հետո միայն ոստիկանները հայտնաբերել են թմրանյութը: Մաքսանենգ ապրանքը հայտնաբերել հաջողվել է եռօրյա ոստիկանական արշավի արդյունքում:
Բեռը թաքցված է եղել նավի ետնամասի պատերում, որը ստիպված են եղել սղոցել:
Առգրավվել է 50 փաթեթ: Նշվում է, որ նավը նավարկելիս է եղել Սիրիայից դեպի եվրոպական նավահանգիստ: Առգրավված թմրանյութի արժեքը գնահատվում է 15 մլն եվրո (18.5 մլն դոլար):