Պուտինը հրաժարվել է ԱՄՆ–ին հանձնել ամերիկյան ընտրություններին միջամտելու մեջ մեղադրվողներին
Ռուսաստանը ԱՄՆ–ին չի հանձնի իր քաղաքացիներին, ովքեր մեղադրվում են 2016 թվականի ընտրություններին միջամտելու մեջ։ Այս մասին NBC News-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հաղորդում է life.ru-ն:
«Երբեք։ Ռուսաստանը երբեք չի արտահանձնում իր քաղաքացիներին ինչ որ մեկին»,– պատասխանել է Պուտինը՝ «արդյո՞ք պատրաստ է Մոսկվան ԱՄՆ–ին հանձնել իր քաղաքացիներին» հարցին։
«Ռուսաստանի քաղաքացիները, ովքեր մեղադրվում են ԱՄՆ–ի կողմից ընտրություններին միջամտելու մեջ, չեն ներկայացրել Ռուսաստանի իշխանություններին, իսկ թե ինչ են նրանք կոնկրետ արել, ես գաղափար չունեմ»,– ասել է Ռուսաստանի նախագահը։
Նա կոչ է արել ամերիկյան կողմին կիսվել այն նյութերով, որոնք ապացուցում են ռուսների մեղքը։