Մոսկվայում մոլեգնում է վերջին 68 տարվա` ռեկորդային ձնաբուքը
Ռուսական «Ֆոբոս» եղանակի կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը հայտնել է, որ Մոսկվայում տիրում է վերջին 68 տարվա ուժեղագույն ձնաբուքը: Այս մասին հաղորդում է Life.ru-ն:
«Նվազագույն գիշերային ջերմաստիճանը -9.2-11 աստիճան ցուրտ է՝ ըստ Ցելսիուսի», - ասել է մասնագետը:
Մարտի 4-ին ցերեկային ժամերին Մոսկվայում և Մերձմոսկվայում օդերևութաբանները մռայլ, ամպամած եղանակ էին կանխատեսել, ինչպես նաև ձյան առատ տեղումներ և ձնաբուք: Մայրաքաղաքային օդանավակայաններում ավելի քան 50 չվերթ է հետաձգվել եղանակի պատճառով:
Հիշեցնենք, որ մոսկվացիներին նախազգուշացրել են ևս մեկ ուժեղ ձնաբքի մասին, որը տեղի կունենա մարտի 8-ին: