Մեգան Մարքլը կփոխի կրոնը՝ հանուն արքայազն Հարրիի
Բրիտանացի արքայազնի հարսնացու Մեգան Մարքլը կփոխի կրոնը և կդառնա իսկական անգլիացի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «The Sunday Times»-ին:
Թերթը նշում է, որ Մարքլը մեծացել է բողոքական ընտանիքում, հաճախել է կաթոլիկական դպրոց և ամուսնացած է եղել հրեայի հետ: Այժմ, նա կընդունի անգլիկանություն:
Մկրտության արարողությունը տեղի կունենա մարտ ամսին Քենսինգթոնյան պալատում:
Ընդգծվում է, որ ամուսնանալու համար Հարրիի հարսնացուն պարտավոր չէր պաշտոնապես փոխելու իր հավատքը, սակայն Մարքլը որոշել է թագավորական ընտանիքի և Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հանդեպ ունեցած հարգանքից ելնելով՝ փոխել կրոնը: