Թրամփը սպառնացել է հարկ դնել եվրոպական մեքենաների վրա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հարկեր սահմանել Եվրոպայից ավտոմեքենաների վրա, եթե եվրոպական երկրների իշխանությունները վատթարացնեն ամերիկյան ընկերությունների աշխատանքի պայմանները Եվրամիության շուկայում: Այս մասին նա գրել է թվիթթերյան իր էջում:
«Եթե ԵՄ-ն ցանկանում է ավելի բարձրացնել առանց այդ էլ բարձր հարկերն ամերիկյան ընկերությունների համար, որոնք այնտեղ են աշխատում, մենք պարզապես հարկ կդնենք նրանց ավտոմեքենաների վրա»,- գրել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր երկաթի և ալյումինի ներմուծման 25 և 10 տոկոսանոց հարկեր մտցնելու մասին: