Ռուս մեդալակիր օլիմպիականների՝ Պուտինի կողմից ստացած «X6»-երը, «X5»-երն ու «X4»-երը (լուսանկարներ)
Մի քանի օր առաջ ռուս մարզիկները տուն վերադարձան Փհենչհանի Օլիմպիական խաղերից, որտեղ ներկայացան չեզոք դրոշի ներքո: Նրանք Կրեմլուն երկրի ղեկավարից պետական պարգևներ ստացան և «BMW» ավտոմեքենաներ, ինչն արդեն սովորական պրակտիկա է դարձել: Նրանք նույն մակնիշի մեքենաներ ստացան նաև Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո: Ոսկե մեդալակիրները ստացել են «Х6», արծաթե մեդալակիրները՝ «X5», բրոնզե մեդալակիրները՝ «X4»: