ԱՄՆ-ում մահացել է բանաստեղծուհի Դիանա Տեր-Հովհաննիսյանը
Մասաչուսեթսի Քեմբրիջ քաղաքում մարտի մեկին կյանքից հեռացել է հայտնի ամերիկահայ անգլիագիր բանաստեղծուհի, թարգմանչուհի և լրագրող Դիանա Տեր-Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկացնում է The Armenian Weekly-ն:
Դիանա Տեր-Հովհաննիսյանը ծնվել է 1934-ի մայիսի 21-ին Մասսաչուսեթսում: Ուսանել է Բոստոնի և Հարվարդի համալսարաններում Դասավանդել է Բոստոնի ուսումնական հաստատություններում։ Որպես լրագրող աշխատել է ամերիկյան թերթերում։
Անգլերեն է թարգմանել Դանիել Վարուժանի, Եղիշե Չարենցի, Գևորգ Էմինի, Նահապետ Քուչակի, Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից։ Հիմնել է Դանիել Վարուժանի անվան մրցանակը։ Հեղինակել է ավելի քան 25 գիրք, որում ներառված են ինչպես նրա ստեղծագործությունները, այնպես էլ թարգմանությունները:
Տեր-Հովհաննիսյանի հայրն Արևմտյան Հայաստանի Խարբերդ գյուղից էր: Եղել է հայոց ազատամարտի անվանի զինվորականներից մեկի՝ Սեբաստացի Մուրադի քարտուղարն ու լեյտենանտը: ԱՄՆ է հասել Ճապոնիայից մեկնող նավով: