Բրիտանացիները‚ եղանակային պայմաններից վախեցած‚ դատարկել են խանութները (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայում սուպերմարկետների դարակները դատարկվել են։ Պատճառը խուճապի մատնված բնակիչներն են, որոնք գնել են առաջին անհրաժեշտության հիմնական ապրանքները, այդ թվում՝ կաթ և հաց: Այս մասին գրում էThe Daily Mail-ը:
Ձյան պատճառով կաթվածահար է եղել երթևեկությունը, ինչի հետևանքով բեռնատարները չեն կարողանում խանութներն ապահովել մթերքներով: Իսկ հրապարակված լուսանկարներում երևում են սուպերմարկետների գրեթե դատարկ դարակները:
Հաղորդվում է նաև դեպքերի մասին, երբ խանութի աշխատակիցները թույլ չեն տվել հաճախորդներին մեծ քանակությամբ հաց ու կաթ գնել՝ մտավախությունից, որ նրանք պատրաստվում են դա ավելի թանկ գնով վերավաճառել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Մեծ Բրիտանիայում անոմալ ցուրտ եղանակ է գրանցվել: Անգլիայում ու Շոտլանդիայում անոմալ ցրտերի պատճառով տագնապի կարմիր մակարդակ է հայտարարվել: