Քանյե Ուեսթը չի կարողացել զսպել իրեն. դա չի վրիպել պապարացիների աչքերից (լուսանկարներ)
Ռեփեր Քանյե Ուեսթը, հավանաբար ինքնաթիռում չարաշահել է հեղուկների օգտագործումը‚ չի կարողացել դիմանալ մինչև պետքարան հասնելը և «կարիքները հոգացել» է կնոջ՝ Քիմ Քարդաշյանի և պապարացիների աչքի առջև Տոկիոյի օդանավակայանում: Այս մասին գրում է life.ru-ն՝ հղում անելով Metro պորտալին։
Սակայն կատարվածն ընդամենը կատակ էր‚ ինչը շատ է դուր եկել կնոջը՝ Քիմ Քարդաշյանին: Վերջինս սկսել է ծիծաղել ամուսնու կատակի վրա:
Բացի դա‚ Քիմը երկրպագուների մոտ խառնաշփոթ է առաջացրել նաև անակնկալ վարսերի գույնով: Նրանք հետաքրքրվել են՝ արդյո՞ք Քիմի մազերը բնական են‚ թե՞ նա կեղծամ է կրում:
Քիմն‚ ի պատասխան երկրպագուների բազմաթիվ հարցերի‚ Twitter-ի իր էջում գրել է. «Ես կեղծամ չեմ կրում‚ իմ մազերը բնական են»: