Հատուկ նախազգուշացում բնակիչներին՝ Մոսկվայում սպասվող ձնաբքի և քամու պատճառով
Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ-ը հատուկ նախազգուշացում է տվել՝ կապված մարտի 4-ին սպասվելիք եղանակային ոչ բարենպաստ պայմանների հետ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ մեջբերելով գերատեսչության հաղորդագրությունը:
«Ռուսհիդրոմետ կայանի օդերևութաբանների կանխատեսումներով՝ հարավային ցիկլոնի տարածմամբ պայմանավորված՝ մարտի 4-ին Մոսկվայում սպասվում են ձյան առատ տեղումներ, ձնաբուք, ճանապարհների անանցանելիություն, քամու ուժգնացում մինչև 15 մետր/վայրկյան», - ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
Քաղաքացիներին խորհուրդ է տրվում շրջանցել գովազդային վահանակները և երերուն կառույցները, ինչպես նաև պահպանել անվտանգության կանոնները: