Ֆրանսիացիների գնահատակը Մակրոնի գործունեությանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշն ընկել է մինչև 43 տոկոս, ինչը նրա ամենացածր ցուցանիշն է դարձել երկրի նախագահի պաշտոնն ստանձնելու պահից ի վեր: Այդ մասին վկայում են Odoxa ընկերության հարցման տվյալները, որն անցկացվել է Express հրատարակության պատվերով:
Նշվում է, որ մեկ ամսվա ընթացքում Մակրոնի ժողովրդականությունը նվազել է վեց կետով, իսկ դեկտեմբերից երկրի ղեկավարը կորցրել է 11 կետ: Հարցման մասնակիցներին առաջարկվել էր պատասխանել այն հարցին, թե նրանք Մակրոնին համարում են արդյոք Հանրապետության լավ նախագահ:
Անկում է արձանագրել նաև Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպի վարկանիշը. մեկ ամսում նա կորցրել է յոթ կետ, և այժմ նրա վարկանիշը 43 տոկոսի նշագծին է: Հարցումն անցկացվել է փետրվարի 21-ին և 22-ին: Դրան մասնակցել է 18-ից բարձր տարիքի 973 մարդ: Վիճակագրական անճշտությունը կազմում է 1,4-ից մինչև 3,1 կետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: