Բեյրութում ծեծի են ենթարկել Թուֆենկյան հիմնադրամի տնօրենին
Փետրվարի 26-ի երեկոյան Բեյրութում ծեծի է ենթարկվել Թուֆենկյան հիմնադրամի տնօրեն, հրապարակախոս Րաֆֆի Տուտագլեանը: Այս մասին տեղեկանում ենք նրա ընկերոջ` Սերոբ Սահակյան ֆեյսբուքյան գրառումից:
«Րաֆֆին Թուֆենկյան հաստատությանը վերաբերող ինչ-որ բարեգործական ծրագրով մի շաբաթ առաջ Լիբանան էր մեկնել և Շաղզոյան կենտրոնի մոտ 4 անծանոթների կողմից ֆիզիկական խոշտանգման է ենթարկվել: Ջարդել են Րաֆիի քիթը, վնասել են աչքը»,- գրել է Սերոբ Սահակյանը:
Սերոբ Սահակյանը նշել է, որ Րաֆֆին այս մասին չի բարձրաձայնել: