Պահքից հետո ամենասովորական պանիրն արդեն ուտում ես մեծագույն հաճույքով (լուսանկար)
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը սրճարանից նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում: Լուսանկարին կից գրառման մեջ նա նշում է.
«Պահքի ընթացքին ավելի են սրվում զգացողությունները, շատ զգայուն ես դառնում հոտի ու համի նկատմամբ։ Իսկ Պահքից հետո ամենասովորական պանիրն արդեն ուտում ես ՄԵԾԱԳՈՒՅՆ հաճույքով: Ես սիրում եմ այս էտապը՝ հոգևոր թե սննդային առումով‚ նաև սիրում եմ հետոն‚ երբ ամեն վայրկյանդ լի է վայելքով: Շուտով հերթ կհասնի նաև chivas - ին»: