Բժշկի խորհրդով Թրամփը կանցնի դիետայի
Թրամփն արդեն 2 շաբաթ է‚ ինչ հրաժարվել է համբուրգերներից: Նրան խորհուրդ է տրվել նաև ֆիզիկական վարժություններ կատարել‚ որպեսզի չանցնի գիրության ստորին սահմանը:
Դոնալդ Թրամփը‚ որ հայտնի է իր՝ արագ սննդից ունեցած կախվածությամբ‚ որոշել է ընդունել բժշկի խորհուրդը և անցնել դիետայի: Այս մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը:
Սպիտակ տան բժիշկ Ռոնն Ջեքսոնը Թրամփին ասել է,որ այսպես շարունակելու դեպքում կհատի գիրության սահմանագիծը:
Նշվում է, որ 71-ամյա Թրամփը արդեն երկու շաբաթ է, ինչ հեռու է մնում արագ սննդից: Բժիշկը խորհուրդ է տվել օգտագործել ավելի քիչ ածխաջրեր և ճարպեր, ինչպես նաև ժամանակ տրամադրել ֆիզիկական վարժություններին:
Բացի այդ գործակալությունը նշում է‚ որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը կարող էր ուտել McDonald's-ի միանգանից 4 համբուրգեր: