Քարդաշյան քույրերը Տոկիոյում են (լուսանկարներ)
Քարդաշյան քույրերը նոր «փորձարկում» են արել Տոկիոյում: Քիմը, Քլոեն և Քորթնին հանդես են եկել ֆուտուրսիտական ոճով: Քույրերը լուսանկարվել են Տոկիոյի փողոցներում զբոսնելիս:
Քիմը, Քլոեն և Քորթնին վառ աքսեսուարներ են կրել և յուրօրինակ դիմահարդարում արել: Քիմը, ճապոնացի դպրոցականների պես, մազերը վարդագույն է ներկել: Նա հայտնել է, որ իրենց հագուստը Քանյե Վեսթի նորաձևության տան «All Yeezy Season 7» հավաքածուից է:
Քլոե Քարդաշյանը, որը մեկ ամիս անց մայր է դառնալու, ուղևորության ընթացքում իրեն շատ լավ է զգացել: Քլոեն ևս բավականին վառ ու համարձակ կերպար է ընտրել: