Վ. Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Ինչպես փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան», ռուս առաջնորդը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունների ավելի կզարգանան, ինչպես նաև կխորանա եվրասիական ինտեգրացիան։
«Ռուսական պետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Արմեն Սարգսյանի գործունեությունն այդ բարձրաստիճան պաշտոնում կնպաստի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացմանն ու եվրասիական ինտեգրման խորացմանը՝ հօգուտ երկու երկրի եղբայրական ժողովուրդների», - ասվում է Կրեմլի կայքում:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր կայացած քվեարկության արդյունքում 90 կողմ, 10 դեմ ձայնով Արմեն Սարգսյանին ընտրեց ՀՀ 4–րդ նախագահի պաշտոնում: