Մերկելը և Թրամփը անհանգստացած են Պուտինի՝ նոր զենքի մասին խոսակցություններից
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտահոգություն են հայտնել Ռուսաստանի՝ նոր ռազմավարական զենքի վերաբերյալ հայտարարությանը‚ որը ներկայացվել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում՝ Դաշնային ժողովի ժամանակ: Այս մասին ասվում է Գերմանիայի կառավարությունների պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Սայբերտի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Բունդեսթագի կայքում:
Զեկույցում նշվում է, որ Թրամփը և Մերկելը մտահոգված են Պուտինի՝ զենքի ոլորտի զարգացման վերաբերյալ խոսքերով, ինչը բացասաբար կանդրադառնա միջազգային ջանքերին՝ ուղղված սպառազինությունների վերահսկմանը:
Հիշեցնենք, որ Դաշնային խորհրդին ուղղված ուղերձում նախագահ Պուտինը ներկայացրել էր միջուկային էներգահամակարգով հրթիռ, որն անխոցելի է հակահրթիռային և հակաօդային պաշտպանության համակարգերի համար:
Քաղաքական գործիչները քննարկել են նաև Սիրիայում տիրող իրավիճակը: