Մոդելների նկատմամբ սեռական ոտնձգություններ իրականացնելու մեջ կասկածվողները սև ցուցակում են հայտնվել
Instagram-ում տեղադրված հրապարակումներից մեկում սև ցուցակում են հայտնվել այն լուսանկարիչների‚ գործակալների և ոճաբանների անունները‚ ովքեր կասկածվում են մոդելների նկատմամբ սեռական ոտնձգություններ իրականացնելու մեջ: Այս մասին հաղորդում է The Cut-ը:
@ShitModelMgmt անանուն օգտատիրոջ ադմինիստրատորը կազմել է ցուցակ‚ որը ներառում է 290 անուն‚ և խորհուրդ է տվել խուսափել նրանց հետ աշխատելուց:
Պարզ է‚ որ @ShitModelMgmt էջի ադմինիստրատորը նախկին մոդել է: Մի քանի ամիս առաջ նա խնդրեց իր հետևորդներին կիսվել ոտնձգությունների մասին պատմող իր հրապարակումներով՝ խոստանալով‚ որ կհրապարակի նաև անուններ:
Մոդելը նշել է‚ որ ցուցակն ընդգրկում է միայն հավաստի տեղեկատվություն: Սակայն‚ եթե լուսանկարիչներից մեկը կարողանա համոզել նրան‚ որ նման բան չի եղել‚ կջնջի նրա անունը: