Ամենափաքր բնակարանը, որ տրվում է վարձակալության Մոսկվայում (լուսանկարներ)
Avito կայքուն տեղադրվել է յոթ քառակուսի մետր մակերեսով տարածք, որը տրվում է վարձակալության: Փոքր սենյակի գինն ամսական 8500 ռուբլի է:
Սենյակում կա մեկ ծալովի փոքրիկ աթոռ և պահարան: Բացի այդ, վարձակալին թույլատրվում է օգտագործել լվացքի մեքենան, միկրոալիքային վառարանը և այլ կենցաղային տեխնիկա:
Իհարկե, համացանցի օգտատերերը չեն կարողացել զերծ մնալ բնակելի այս փոքրիկ տարածքին մեկնաբանություններ չթողնելուց: