Ի՞նչ արժե Մոսկվայի ամենաէժան բնակարանը
Մոսկվայի ամենաէժան բնակարանը 3.6 միլիոն ռուբլի արժե: Այս գնով վաճառքի է հանվել մեկ սենյականոց բնակարան‚ որի մակերեսը 19 քառակուսի մետր է և գտնվում է վեցհարկանի շենքում: Միջինում Մոսկվայում մեկ քառակուսի մետրն արժե 150-179 000 ռուբլի: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Վերլուծաբանների տվյալներով՝ ամենաէժան բնակարանը Մոսկվայում վաճառվում է 3.6-ից 4.5 միլիոն ռուբլով: Դրանք բոլորը մեկսենյականոց են և գտնվում են քաղաքի հարավարևելյան‚ արևելյան և հարավային մասերում:
«Սա առաջին հերթին կապված է այդ շրջաններում հին բնակֆոնդի մեծ ծավալով և պակաս նպաստավոր էկոլոգիական վիճակով»‚- նշել են փորձագետները: