Հայ աղջիկներն իրենց համեստ են պահում‚ որովհետև վախենում են‚ թե չեն ամուսնանա. Եվա Ռիվաս (տեսանյութ)
Եվա Ռիվասը «Instagram»-ի իր էջում հարցազրույցից մի հատված է հրապարակել և գրել.
«Աղջիկներ‚ դասականն անմահ է: Իմ ընկերուհիներ‚ սիրելիներ‚ հետևորդներ‚ թշնամիներ և այլք‚ ոչ մի նեղացկոտություն և բացասական էներգիա‚ միայն ուրախություն և հումոր:
Պետք է գտնել այս հարցազրույցը‚ ոչ մի կերպ չեմ կարողանում‚ այն այնքան հետաքրքիր էր‚ ես շատ էի խելացի բաներ ասում: Ի դեպ‚ որպեսզի դուք հասկանաք‚ թե ինչու էի սա ասում: Մենք քննարկում էինք իմ հավիտենական սկանդալայնությունը‚ որ ես հայ եմ և ինձ այդպես եմ պահում (ինչը‚ ի դեպ‚ «աննորմալ է» միայն Կովկասի համար): Ես էլ հայուհիների տիպիկ օրինակ բերեցի և ասացի‚ որ այնպիսին եմ‚ ինչպիսին կամ և չեմ պատրաստվում սուրբ ձևանալ ինչ-որ նպատակների համար‚ շահի կամ կերպարի: Ես ասացի‚ որ ավելի լավ է՝ ես մենակ լինեմ‚ քան ինձ ինչ-որ մեկը սիրի նրա համար‚ ինչպիսին չեմ իրականում: (Վերաբերում է նաև արվեստի երկրպագուներին)
Ես ասացի‚ որ կսպասեմ ինչ-որ գժի‚ ինչպիսին ես եմ‚ և ինձ պետք չէ աչքին թոզ փչել‚ որպեսզի ինչ-որ մեկին դուր գամ կամ իդեալականության և ճշգրտության օրինակ լինեմ: Ինչ-որ մեկի համար օրինակ է արքայադուստր Դիանան‚ իսկ ինչ-որ մեկի համար՝ Չիկատիլլոն‚ մեղա Տեր Աստված; Ամեն մեկի համար իր սիրահարները կգտնվեն: