Թրամփի հայտարարությունից հետո աշխարհի ամենահարուստ մարդիկ երեք օրվա ընթացքում 128 միլիարդ դոլար են կորցրել
Berkshire Hathaway ներդրումային ընկերության հիմնադիր և ղեկավար Ուորեն Բաֆեթը փետրվարի 26-ից 28-ն ընկած ժամանակահատվածում 3.74 մլրդ դոլար է կորցրել՝ ֆոնդային ինդեքսների անկման պատճառով: Այս մասին հաղորդում է Bloomberg- ը:
Facebook- ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը նույն ժամանակահատվածում կորցրել է 3,7 միլիարդ դոլար: Alphabet-ի գլխավոր տնօրեն Լարի Փարսը կորցրել է 3,1 մլրդ դոլար, Google-ի հիմնադիր Սերգեյ Բրինը` 3 մլրդ դոլար: Zara-ի սեփականատեր Ամանսիո Օրտեգայի ֆինանսները նվազել են 2,5 միլիարդ դոլարով:
Ընդհանուր առմամբ, աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ երեք օրվա ընթացքում կորցրել են 128 միլիարդ դոլար: Ամենամեծ վնասները կրել են ԱՄՆ-ի գործարարները` 55 միլիարդ դոլար: Իսկ Չինաստանի խոշորագույն բանկերը կորցրել են 14 միլիարդ դոլար:
Dow Jones-ի ինդեքսի ցուցանիշը մարտի 1-ի դրությամբ իջել է 420,2 նիշով՝ հասնելով մինչև 24608: Դա տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունից հետո, ըստ որի հաջորդ շաբաթ կստորագրի պողպատի և ալյումինի ներմուծման նոր սակագների ուղեցույցը :