Քայլի Ջենները պարծեցել է իր նոր 1.4 միլիոն դոլար արժողությամբ սև «Ferrari»-ով (տեսանյութ)
Քարդաշյան-Ջեններ ընտանիքի 20-ամյա աստղ Քայլի Ջենները‚ ով փետրվարին մայրիկ է դարձել‚ պարծեցել է «Instagram»-ի իր էջի «Story» բաժնում նոր մեքենայով: Այս մասին գրում է Life.ru-ն:
Երկրպագուները ենթադրում են‚ որ դա 25-ամյա Թրևիս Սքոթի նվերն է՝ աստղի նորածին դստեր հոր:
«La Ferrari»-ն իտալական «Ferrari» մակնիշի հիբրիդային մեքենա է‚ որը թողարկվում է սահմանափակ քանակով 2013 թվականից: Իր հոլովակում Քայլին ցուցադրել է շքեղ ավտոմեքենայի սև մոդելը՝ բացված լամբո-դռներով: