Քիմ Քարդաշյանի ձեռքում նկատել են անցյալի հեռախոսներից (լուսանկարներ)
Համացանցում ուշադրություն են դարձրել հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հեռախոսին: Քիմը հանրության աչքին երևացել էր վարդագույն «Ferrari» բացովի հեռախոսով: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Քարդաշյանն արդեն ցուցադրել է այս հեռախոսը‚ որը հայտնի էր 2000-ական թվականների սկզբին‚ իր «Snapchat»-ում: «Unicorn Mermand» պորտալը ենթադրել է‚ որ նոր գաջեթը կարող է առաջացնել հին հեռախոսի հերթական մոդան: Լրագրողները նաև հիշեցրել են լեգենդար «Motorola Razr V3» հեռախոսի մասին‚ որը մի ժամանակ բավականին տարածված էր:
Հեռուստաաստղի ձեռքում հայտնված հեռախոսը մինչև վերջերս վաճառքում էր և արժե 152 դոլար: