ՌԴ-ն ու ԱՄՆ-ն չպետք է սպառնան իրար. Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է‚ որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է միասին պայքարեն ահաբեկչության դեմ‚ ոչ թե սպառնալիքներ ստեղծեն միմյանց համար: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
Այս մասին Պուտինը պատմել է «NBC» հեռուստաընկերությանը:
«Միմյանց համար սպառնալիքներ ստեղծելու փոխարեն մեծ առաջատարները պետք է կոնսոլիդացնեն ահաբեկիչներից պաշտպանվելու ջանքերը»‚- ասել է նա:
Պուտինը հեռուստաընկերությանը «նոր սառը պատերազմի» հռետորիկան անվանել է պրոպագանդիստական: