Չեք կարծում, որ բժշկական ոլորտը վերածվելու է ծանոթ-բարեկամ հարաբերությունների. կսկսեն դեղատոմսեր վաճառել
Այս նոր օրենքը ուժի մեջ մտնելուց հետո ամբողջ բժշկական համակարգը կաթվածահար է եղել: Նույնիսկ հակաբիոտիկ չենք կարողանում նշանակել առանց դեղատոմսի:
Դեղատոմսում պետք է գրված լինի ոչ միայն դեղամիջոցի անվանումը, այլ նույնիսկ ազդող նյութը: Եվ պարտադիր պետք է նշվի, թե ինչ միջամտության համար է նշանակվում տվյալ դեղը: Ինձ ասացին, որ կնիքը պարտադիր չէ, անհրաժեշտ է միայն բժիշկի ստորագրւթյունը:
Հիմա հարց. չեք կարծում, որ բժշկական ոլորտը վերածվելու է ծանոթ-բարեկամ հարաբերությունների և ամենավատը, ինչ կարող է կատարվել բժիշկի հետ, դա վերածել բժշկությունը շուկայի: Դուք կարծում եք, որ չեն գտնվի բժիշկներ, որոնք կսկսեն դեղատոմսեր վաճառել,լինի դա կնիքով, միայն ստորագրությամբ կամ նույնիսկ ծանոթ բարեկամների համար կսկսվի դեղատոմս դուրս գրելու մարաթոնը: Ո՞րն է այստեղ ճիշտը: Ի՞նչի համար բարդացնել էս առանց էտ ել դժվար կյանքը: Ի՞նչի ենք վերադառնում 1991 թվական:
Հարցին նայենք երկու կողմից՝ ոչ պացիենտին է դա հարմար, ոչ էլ՝ բժիշկին: Բժիշկը մարդ բուժելու փոխարեն պետք է առնվազն 10 րոպե ժամանակ ծախսի դեղատոմս դուրս գրելու վրա: Իսկ պացիենտը ստիպված պետք է գումար ծախսի, որպեսզի դեղատոմս ստանա, կամ էլ ուղղղակի էժանով դեղատոմս վաճառի: Լավ, բա հետո:
Իննա Ղազարյան. Ֆեյսբուք