Լավրովն ու Մամեդյարովը քննարկել են միջազգային օրակարգին առնչվող հարցեր
Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովը հեռախոսազրույց են ունեցել:
Նշվում է, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձել են միջազգային զարգացումներին: