Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղարը փորձել է վիրավորել ՄԱԿ-ի փորձագետին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը իրեն բնորոշ տոնով փորձել է վիրավորվել ՄԱԿ-ի անկախ փորձագետին:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանում կլոր սեղանի ժամանակ ՄԱԿ-ի անկախ փորձագետ Ալֆրեդ դե Սայասը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղի՝ անկախության իրավունքի մասին և շեշտել, որ Ադրբեջանի կողմից 2016 թվականի ապրիլին ստեղծած ագրեսիան ՄԱԿ-ի կանոնադրության խախտում է հանդիսանում:
Մեկնաբանելով ՄԱԿ-ի անկախ փորձագետի հայտարարությունը՝ Հաջիևը ավելի խելացի ոչինչ չի կարողացել ասել, քան հետևյալը. «Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը չի մեկնաբանում ամեն տեսակ ինքնակոչի խոսքերը»՝ այդպիսով հիշեցնելով Լեոնիդ Գայդայի փայլուն կատակերգությունը, գրում է haqqin.az-ը: