Ուկրաինացի պատգամավորները զանգվածային ծեծկռտուք են սարքել (տեսանյութ)
Ուկրաինացի պատգամավորները զանգվածային ծեծկռտուք են սարքել՝ հողը վարձակալության տալու մասին որոշումն ընդունելիս:
Խորհրդարանականների մի մասը պահանջում էր հարցը մշակել և նիստը շարունակել, սակայն նրանց մերժել են: Դրանից հետո պատգամավորներից մեկը երաժշտություն է միացնելով՝ փորձել է դահլիճ մտնել: Այդ ընթացքում նրա կողմնակիցները ծեծկռտուք են սարքել և արգելափակել նախագահությունը: