Շերեմետևո օդանավակայանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
Մոսկվայի իրավապահները ռումբի մասին կատակի պատճառով «Շերեմետևո» օդանավակայանում Հայաստանի Հանրապետության քաղաքացու են ձերբակալել: Այս մասին հաղորդում է RENTV-ն:
Սուվորյանը պատրաստվում էր «Շերեմետևո» օդանավակայանից գիշերային չվերթով (SU1964) Երևան ժամանել, սակայն որոշել է կատակել‚ երբ անցնում էր ստուգում: Ուղևորների ստուգման ծառայության տեսուչի հարցին, թե ի՞նչ է արկղերի մեջ, Սուվորյանը պատասխանել է. «Ռումբեր»:
Տեսուչն անմիջապես կանչել է անվտանգության աշխատակիցներին և իրավապահներին, որոնք տղամարդուն տեղափոխել են ոստիկանություն: Այնտեղ պարզել են‚ որ արկղերում բարեկամների համար նվերներից բացի ուրիշ ոչինչ չկա: