47-ամյա Նաոմի Քեմփբելի նոր սիրավեպը (լուսանկարներ)
Այս կինն այնքան շատ սիրային կապեր է ունեցել։ Նրա սերը փորձել են նվաճել այս աշխարհի ամենաուժեղները, նա 47 տարեկան է ու գեղեցիկ է՝ ինչպես երբեք։ Խոսքը Նաոմի Քեմփբելի մասին է։ Արդեն երկու ամիս է՝ լուրեր են պտտվում այն մասին, որ Նաոմին սիրային կապ ունի 35-ամյա ռեփեր Skepta-ի հետ։
Նաոմին իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ երաժիշտի գրկում է։
Այդ լուսանկարը բրիտանական GQ-ի համար արված ֆոտոշարքից է, որը կտեսնենք շատ շուտով։
Աստղի երկրպագուները սարսափելի ուրախացել են՝ նշելով մեկնաբանություններում, որ նրանք շատ գեղեցիկ ու սեքսուալ զույգ են։ Նաոմին‚ ի պատասխան‚ հրապարակել է ևս մեկ լուսանկար, որտեղ երևում են աստղերի դեմքերը, սակայն մի քանի րոպե անց ջնջել է այն։ Ճիշտ է՝ այդ երկրորդ լուսանկարը ոչ ոք չի հասցրել սքանավորել, բայց և այնպես, ըստ երկրպագուներին, նրանց սիրային հարաբերությունները կարելի է համարել հաստատված։