Վլադիմիր Պուտինը կողմ է հանդես եկել բիթքոինի տեխնոլոգիային
Ռուսաստանի օրենքները չպետք է խոչընդոտեն երկրում big data-ի, էլեկտրոնային առևտրի զարգացմանը: Այս մասին ՌԴ Դաշնային ժողովին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Պետք է ստեղծենք մեր սեփական թվային հարթակները, որոնք, բնականաբար, համատեղելի կլինեն գլոբալ տեղեկատվական տարածքի հետ: Դա թույլ կտա նորովի կազմակերպել արտադրական գործընթացները, ֆինանսական և կենսաբանական ծառայությունները, ինչը շատ կարևոր է ֆինանսական գործարքների համար»,- նշել է Պուտինը:
«Մոտ ապագայում մեզ հարկավոր է առաջադեմ օրենսդրական դաշտ ստեղծել, հեռացնել բոլոր խոչընդոտները ռոբոտաշինության, արհեստական ինտելեկտի, անօդաչու տրանսպորտի զարգացման և լայն կիրառման ճանապարհին»,- ասել է Պուտինը: