Տաղավարից հեռանալով՝ Գրուդինը վիրավորել է միլիոնավոր ընտրողների
Առաջին ալիքի ուղիղ եթերի բանավեճի ընթացքում ՌԴ Կոմունիստական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Պավել Գրուդինը լքել է տաղավարը՝ բողոքելով‚ որ միջոցառումը նման չէ բանավեճի: Այս մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:
Քաղաքագետ‚ պրոֆեսոր Օլեգ Մատվեյչևը նշել է‚ որ նախագահի թեկնածուի նման պահվածքը կարող է նշանակել‚ որ դեռրս պատրաստ չէ իր վրա մեծ պատասխանատվություն վերցնել: Այս մասին գրում է life.ru-ն:
«Մարդը նյարդայնանում է‚ չի կարողանում իր վրա վերցնել հարվածը‚ ցույց է տալիս իր հոգեբանական թուլությունը: Բնականաբար‚ նման մարդը չի կարող վերահսկել երկիրը‚ չի կարող լինել բարձրագույն գլխավոր հրամանատար»‚- իր խոսքում նշել է քաղաքագետը՝ հավելելով‚ որ նա չի հասկանում բանավեճի էությունը‚ այդ պատճառով էլ լքել է տաղավարը:
Հիշեցնենք‚ որ Ռուսաստանում սկսվել է նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը‚ որը կավարտվի 2018 թվականի մարտի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններով: