Փախավ բանավեճից. Գրուդինը լքեց տաղավարը՝ նախքան եթերի ավարտը (տեսանյութ)
Կոմունիստական կուսակցությունից ՌԴ նախագահ թեկնածու Պավել Գրուդինը լքել է հեռուստաբանավեճի շոուի տաղավարը՝ նախքան եթերի ավարտվելը: Այս մասին գրում է life.ru-ն:
Նրա կարծիքով‚ թեկնածուները պատշաճ բանավիճելու հնարավորություն չունեին‚ դրա համար էլ լքել է տաղավարը՝ նախքան հաղորդման ավարտը:
«Այն‚ ինչ տեղի է ունենում‚ բանավեճ չէ: Բանավեճ կլիներ‚ եթե դու վիճաբանեիր հակառակորդիդ հետ: Իսկ հարցերն ու պատասխաններն ընդամենը հարցազրույց են‚ ոչ թե բանավեճ: Եվ ինչո՞ւ ենք մենք մեկ ժամ կանգնել այստեղ‚ երբ ունենք ընդամենը 6 րոպե: ԿԸՀ-ն և կենտրոնական ալիքները չեն ցանկանում‚ որ մենք բանավիճենք միմյանց դեմ: Շոուն ներկայացվում է որպես բանավեճ‚ բայց մենք բանավիճելու հնարավորություն չունենք: Ես լքում եմ տաղավարը»‚- ասել է Գրուդինը Առաջին ալիքի եթերում և լքել տաղավարը:
Իր հերթին հաղորդավարը նշել է‚ որ հեռուստաբանավեճի այս ձևաչափը կանխորոշված է ռուսական օրենսդրությամբ: