Ավտոմեքենաները մի քանի ամսից հնարավորություն կունենան երթևեկել Ղրիմի կամրջով. Պուտին
Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ղրիմի կամուրջում երթևեկության մեկնարկի մասին: Հայտարարությունն արվել է երկրի Դաշնային ժողովի՝ նրա պաշտոնական ուղերձում:
«Մի քանի ամիս անց Ղրիմի կամուրջը կբացվի ճանապարհային երթևեկության համար, իսկ հաջորդ տարի կգործարկվի երկաթուղային ծառայությունը: Դա խթան կհանդիսանա Ղրիմի և ամբողջ Սևծովյան տարածաշրջանի զարգացման համար», - համոզված է պետության ղեկավարը:
Պուտինը նաև նշել է‚ որ անցած տարվա ընթացքում զգալիորեն վերափոխել են դաշնային ավտոճանապարհները:
«Այժմ պետք է բարեկարգել տարածաշրջանային և տեղական ճանապարհները»‚- իր խոսքում նշել է նախագահը: