Պուտինը հրամայել է նվազեցնել հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները՝ հասցնելով տարեկան մինչև 7%-ի
Նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովի ժամանակ հանձնարարել է զգալիորեն նվազեցնել հիփոթեքային վարկերի տարեկան տոկոսագումարները: Հայտարարությունը կատարվել է խորհրդարանում՝ ավանդական ուղերձի ժամանակ: Նախագահի խոսքերով, հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքները պետք է ձգտել հասցնել 7%-ի:
«Հարգելի գործընկերներ‚ անցյալ տարի տրվել է մոտ մեկ միլիոն հիփոթեքային վարիկ: Իհարկե‚ յուրաքանչյուր դեպքում վարկի տրամադրման պայմաններն անհատական են‚ սակայն պետք է նվազեցնել տոկոսադրույքի միջին մակարդակը՝ հասցնելով 7-8 %-ի»‚- ասել է նախագահը: