Ալբերտ Մկրտչյանին հողին կհանձնեն մարտի 2-ին
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Ալբերտ Մկրտչյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով է ստեղծվել:
Ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 1-ին, ժամը 18:00-20:00-ը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ մարտի 2-ին, ժամը 11:00-13:00-ը, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում (Երևան, Մովսես Խորենացու փողոց, 18 շենք):
Ալբերտ Մկրտչյանին հողին կհանձնեն Երևանի քաղաքային պանթեոնում:
Հիշեցնենք, որ Ալբերտ Մկրտչյանը մահացել է այսօր՝ փետրվարի 28-ին: Նա հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի կրտսեր եղբայրն էր։