ԱՄՆ-ն Եվրոպային պատրաստում է ՌԴ-ի դեմ միջուկային զենքի կիրառման. Լավրով
Ամերիկյան կողմը եվրոպական երկրներին պատրաստում է Ռուսաստանի դեմ տակտիկական միջուկային ենքի օգտագործման: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
Նախարարը ուշադրություն է դարձրել այն բանի վրա‚ որ ԱՄՆ-ի ոչ ռազմավարական միջուկային զենքի պահպանումը Եվրոպայում խոչընդոտում է միջուկային զինաթափմանըն այն ժամանակ‚ երբ «համատեղ միջուկային առաքելությունների» շրջանակում նախատեսվում է ամերիկյան ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառում ՆԱՏՕ-ի որ միջուկային անդամների մասնակցությամբ:
«Բոլորին պետք է հասկանալի լինի‚ որ այսպիսով ԱՄՆ-ի զինվորականները Եվրոպայի երկրների ԶՈՒ-երին պատրաստում է տակտիկական միջուկային զենքի օգտագործման՝ ընդդեմ Ռուսաստանի»‚- ընդգծել է Լավրովը: