Սանրվածքն ավելի կարևոր է. Թրամփը որդուն և կնոջն անձրևի տակ է թողել և քննադատությունների արժանացել (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացասական մեկնաբանությունների տեղիք է տվել համացանցի օգտատերերի շրջանում: Պատճառը տեսանյութն է‚ որտեղ նա անձրևանոցի տակ է‚ իսկ նրա կին Մելանյան և որդի Բերոնը թրջվում են անձրևի տակ: Այս մասին գրում է Life.ru-ն:
Պատահարը տեղի է ունեցել Ֆլորիդայում: Կադրերում տեսանելի է‚ թե ինչպես է ամերիկացի առաջնորդը պահում անձրևանոցը այն ժամանակ‚ երբ 11-ամյա Բերոնտը կանգնած է կողքին միայն մեկ շապիկով: Երևում է նաև Մելանյան՝ ևս առանց անձրևանոցի:
Դրանից հետո Թրամփի հասցեին մի շարք քննադատություններ են թափվել: Ոմանք քննարկում են նրա ոչ ջենտլմենական արարքը‚ ոմանք էլ նրան համեմատում են Բարաք Օբամայի հետ:
Donald Trump boards Air Force One in the rain holding a large umbrella — wife and son trail behind pic.twitter.com/esWTEr7lvR
— Jon Levine (@LevineJonathan) 27 февраля 2018 г.