Պուտինը քննադատել է ՌԴ Ներքին գործերի նախարարության աշխատանքը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԳՆ աշխատանքում արմատական բարեփոխումներ չի տեսել: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
Նրա խոսքով՝ մինչև 43%-ով նվազել է հանցագործությունների բացահայտման մակարդակը:
«Դուք գիտեք, որ գրեթե մինչև 43 տոկոսով իջել է հանցագործությունների բացահայտման մակարդակը: Վերջին տարիներին այս ցուցիչը կա՛մ աճում է, կա՛մ կրկին կրճատվում: Արմատական, տեսանելի բարեփոխումներ իրավիճակում դեռևս, ցավոք սրտի, տեղի չեն ունենում»,- նշել է Պուտինը:
Նրա խոսքով՝ պատժի անխուսափելիության հիմնական սկզբունքն իրականացվում է ոչ ամբողջականորեն: