ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռի անձնակազմը սառել է և «կուրացել»
ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռի անձնակազմը թռիչքի ժամանակ ուժեղ սառնամանիքի է ենթարկվել և կորցրել տեսանելիությունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Defense News»-ին:
Պատահարը տեղի է ունեցել խցիկում օդի ջերմաստիճանի կարգավորման համակարգի խափանման պատճառով: Ջերմաստիճանն իջել է մինչև 30 աստիճան ցուրտ, խցիկը լցվել է մառախուղով, սարքերը սառցակալել են:
Այդ պահին ինքնաթիռն ավելի քան 7.5 կիլոմետր բարձրության վրա է եղել:
Անձնակազմը կարողացել է չեղարկել թռիչքը և վերադառնալ Ուիդբի-Այլեն բազա: