Շակիրան 20 միլիոն եվրո է վճարել Իսպանիայի իշխանություններին՝ բանտում չհայտնվելու համար (լուսանկարներ)
Կոլումբիացի երգչուհի Շակիրան 20‚5 մլն եվրո տուգանք է վճարել՝ Բարսելոնայում բնակվելու ընթացքում հարկերը չվճարելու պատճառով: Այս մասին գրում է life.ru-ն՝ հղում անելով Daily Mail-ին:
Շակիրան հաշվառվել է միայն 2015 թվականին: Մինչ այդ՝ 2011-2015թթ.‚ նա բնակվել է Իսպանիայում ևս մի քանի տարի՝ չվճարելով հարկերը: Այս կապակցությամբ երկրի հարկային իշխանությունները համարել են, որ Շակիրան մի քանի տարի խուսափել է հարկեր վճարելուց:
Նշվում է‚ որ երգչուհին 2011 թվականից սիրավեպի մեջ է եղել «Բարսենոլայի» ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հետ‚ բայց հաշվառման մեջ հայտնվել է միայն 4 տարի անց: Հարկային մարմինների պնդմամբ՝ Շակիրան հենց այդ ժամանակներից է մշտական բնակություն հաստատել Իսպանիայում և այդ ժամանակից պետք է հարկեր վճարեր: