Մամեդյարովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահին պատմել է Գուլիևի և Ասկերովի մասին, բայց լռել Բաղդասարյանի և Կարապետյանի մասին
Ժնև կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուերի հետ։
ԱՊԱ–ի փոխանցմամբ՝ ի թիվս այլնի Մամեդյարովը խոսել է Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի ազատման հնարավորությունների մասին։ Ադրբեջանի ԱԳ նախարարը փորձել է նրանց ներկայացնել որպես մոր գերեզմանի մոտ կալանավորված «անմեղ զոհեր»։ Հետաքրքիր է, որ հայ գերիների՝ Արսեն Բաղդասարյանի և հոգեկան խնդիրներ ունեցող Զավեն Կարապետյանի մասին Մամեդյարովը բառ անգամ չի ասել։
Զավեն Կարապետյանը գերի էր ընկել հունիսի 20-ի երեկոյան։ Տղամարդը հոգեկան խնդիրներ է ունեցել, առերևույթ ակնհայտ են եղել մտավոր թերությունները, սակայն դա չի խանգարել ադրբեջանական կողմին նրան զինվորական ներկայացնելուն։