ՌԴ Գիտությունների ակադեմիան ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին շնորհել է բարձրագույն պարգևը
Ռուսաստանի գիտությունների ակադամիան նոր քիմիական տարրերի սինթեզման ոլորտում առաջատար ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին բարձրագույն պարգև է շնորհել՝ Լոմոնոսովի անվան մեծ ոսկե մեդալ: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Յուրի Հովհաննիսյանը պարգևատրվել է բարդ միջուկների փոխազդեցության ասպարեզում առանցքային հետազոտությունների և գերծանր տարրերի «կայունության կղզիների» գոյության հիպոթեզի փորձարարական հաստատման համար:
Մեդալը շնորհվում է 1959-ից ի վեր մեկ ռուսաստանցի և մեկ օտարերկրյա գիտնականի: Այն 2017թ-ի համար շնորհվել է նաև շվեդ ֆիզիկոս Բյորն Յոնսոնին: