Տղամարդը գողացել է երթուղայինը, որպեսզի տուն գնա
Ռուսական Նիժնեվարտովսկում Օմսկի բնակիչը գողացել է երթուղային տաքսին‚ քանի որ հոգնել է վարորդին սպասելուց‚ փոխանցում է Korrespondent.net-ը:
Երուղայինի վարորդը իր փոխադրամիջոցը բանալիների հետ թողել է և ժամանակավորապես հեռացել: Այս ընթացքում Օմսկի բնակիչը‚ ով հոգնել է վարորդին սպասելուց‚ որոշել է ինքնուրույն հասնել իր տուն: Սակայն շուտով նա բախվել է լույսի սյանը:
Տղամարդուն ձերբակալել են: Նշվում է‚ որ տղամարդը սպիրտային ըմպելիքներ է օգտագործել‚ որից հետո նստել է երթուղային: Երկար սպասումից հետո նա որոշել է ինքնուրույն տուն հասնել: