Թե ինչպես բարի դասախոսը անբավարար նշանակեց ողջ խմբին
Տեխասի տեխնոլոգիական համալսարանի տնտեսագիտության դասախոսը, ով երբեք ուսանողներին անբավարար չէր նշանակում, միանգամից ողջ խմբի անբավարար գնահատական է նշանակել:
Բանն այն է, որ տվյալ խումբը պնդել է, թե սոցիալիզմն «աշխատում» է և որ դրա դեպքում չեն լինի հարուստներ և աղքատներ. Կլինի կատարյալ հավասարություն:
Պրոֆեսորն առաջարկել է խմբի վրա փորձել սոցիալիզմի ազդեցությունը հետևյալ կերպ. բոլոր գնահատականները կդրվեն միջինով: Արդյունքում ոչ ոք անբավարար չի ստանա և ոչ ոք չի լինի գերազանցիկ:
Առաջին ստուգարքի գնահատականներովբոլոր ուսանողները ստացան «լավ»: Նրանք, ովքեր ջանասիրաբար սովորել էին տխրեցին, իսկ չսովորողներն ուրախացան:
Երկրորդ ստուգարքին վատ սովորողները գրեթե չէին պատրաստվել, իսկ լավ սովորողներն արդեն սկսել էին շատ չծանրաբեռնել իրենց: Արդյունքում խումբը ստացավ «բավարար» գնահատական: Ոչ ոք ուրախ չէր:
Երրորդ ստուգարքի արդյունքը «անբավարար» գնահատականն էր:
Փորձը ցույց տվեց, որ ժամանակի ընթացքում արդյունքը չէր բարելավվում. Վեճերը, դժգոհությունները հանգեցնում էին թշնամական վերաբերմունքին. Ոչ ոք պատրաստ չէր սովորել մյուսի փոխարեն: