Լիլիթ Հովհաննիսյանը՝ երջանկության մասին (լուսանկար)
Լիլիթ Հովհաննիսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել: Նկարին կից նա գրել է իր մտքերը երջանկության մասին.
«Երջանկությունը թիթեռի նման է. ինչքան շատ ես ուզում նրան բռնել, այնքան ավելի է ձեռքիցդ փախչում, իսկ երբ չես մտածում նրա մասին, ինքնակամ գալիս, նստում է ուսիդ»,- գրել է Լիլիթը:
Ի դեպ, լուսանկարը երգչուհու նոր՝ Balkan Song տեսահոլովակից է, որի պրեմիերան մի քանի օր առաջ է տեղի ունեցել: