Ուկրաինայում հաշմանդամ աղջիկը ապրում է 30 տարի առաջ մահացած մոր մումիայի հետ (լուսանկարներ)
Սարսափելի դեպքը հայտնի է դարձել այն ժամանակ, երբ Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները բացել են Նիկոլաև քաղաքի բնակարաններից մեկը: Այս մասին գրում է Life.ru-ն:
Շտապ օգնության ծառայության աշխատակիցները հայտնաբերել են, որ տանտիրուհին, ով հաշմանդամություն ունի և գրեթե չի կարողանում շարժվել, իր տանը պահում է մոտ 30 տարի առաջ մահացած մոր մարմինը:
Նա այդ ողջ ընթացքում թույլ չի տվել, որ իր տուն որևէ մեկը մտնի: Նա նույնիսկ տանը չի օգտագործել գազ, ջուր կամ լույս և հարևանները անգամ չեն իմացել, որ այդ բնակարանում որևէ մեկը ապրում է:
Տանտիրուհին շտապ հոսպիտալացվել է: Պարզվում է դեպքի բոլոր հանգամանքները: