Կարո Փայլանը անխղճություն է անվանել փոքրիկ աղջկան զոհվելու ուղարկելու Էրդողանի խոսքերը (լուսանկարներ)
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում արձագանքել է հանրահավաքի ժամանակ Թուրքիայի նախագահի խոսքերին՝ ուղղված փոքրիկ աղջկան։
Կարո Փայլանը գրել է․ «Այդ ի՞նչ անխղճություն է։ Իսկ ծափահարողները․․․»։
Նշենք, որ Մարաշ քաղաքում հանրահավաքի ժամանակ Էրդողանը հարթակ է կանչել զինվորականի հագուստով փոքրիկ աղջկա և ասել․ «Եթե նա էլ պատերազմի ժամանակ զոհվի, նրա դիակն էլ Թուրքիայի դրոշով կփաթաթենք։ Աղջիկ ջան, դու ամեն ինչի պատրա՞ստ ես»։ Այս հարցին աղջիկը դրական է պատասխանել, իսկ հավաքվածները ծափահարել են։